Ռուսաստանը նոր արգելք է սահմանել. Շաքարավազը կթանկանա՞

Մանրամասներ
ռդ

Ռուսաստանի կառավարությունը մինչև օգոստոսի 31-ը արգելք է սահմանել եղեգի և ճակնդեղի շաքարի և քիմիապես մաքուր սախարոզայի արտահանման համար։ 

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ հնարավոր են առաքումներ հետևյալ ծավալներով՝ Հայաստան՝ 28 հազար տոննա, Բելառուս՝ 5 հազար տոննա, Ղազախստան՝ 120 հազար տոննա, Ղրղզստան՝ 28,5 հազար տոննա։

«Որոշումն ուղղված է պարենային ապրանքների ներքին շուկայի կայունության պահպանմանը»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։

Գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է մարտին ժամանակավորապես դադարեցնել շաքարի արտահանումը։ Գործակալությունը դա բացատրել է «ընթացիկ սեզոնի վերջում շաքարի մնացորդների բավարար մակարդակ ապահովելու» անհրաժեշտությամբ՝ գների նկատելի տատանումներից խուսափելու համար։ Գյուղատնտեսության նախարարությունը ներքին շուկայի կարիքները գնահատել է տարեկան 6 մլն տոննա, իսկ այս սեզոնին արտադրությունը կարող է հասնել 6,9 մլն տոննայի։