Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ռուսական հետախուզական նավի վրա. ՌԴ ՊՆ

Մանրամասներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բոսֆորից 140 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող ռուսական «Իվան Խուրս» հետախուզական նավի վրա։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակմանը մասնակցել է երեք ուկրաինական նավ։ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կանաշենկովը նշում է, որ «թշնամու բոլոր նավակները ոչնչացվել են ռուսական նավի սպառազինությունից»։

Ռուսական կողմի տեղեկություններով՝ Սևծովյան նավատորմի նավը կատարում էր գազատարների անվտանգության ապահովման խնդիրները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել, որտեղ, ինչպես պնդում է, երևում է ուկրաինական նավակների ոչնչացումը։

Ուկրաինայի Զինված ուժերն այս մասին դեռ չեն մեկնաբանել։