Բելառուսի պաշտպանության նախարար. Բելառուսը տեղամասեր է պատրաստում Ռուսաստանի ռազմավարական միջուկային զենքի համար

Մանրամասներ

Բելառուսը վայր է պատրաստում ռուսական ռազմավարական միջուկային զենքի տեղակայման համար,- այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը:

«Եթե անհրաժեշտ լինի, մենք կունենանք ռազմավարական միջուկային զենք։ Մենք արդեն օբյեկտներ ենք պատրաստում։ Եթե ​​թշնամական հռետորաբանությունը շարունակվի, սա կլինի հաջորդ քայլը։ Մենք ուժին կպատասխանենք ուժով, այլ գործողություն Արեւմուտքը չի հասկանում»,- ասել է Խրենինը։

Նա նաև ասել է, որ Բելառուսում տեղակայված մարտավարական միջուկային զենքը կարող է օգտագործել միայն Ռուսաստանը։ Բացի այդ, Խրենինը նշել է, որ Բելառուսը պատրաստել է սարքավորումներ, միջուկային զենք կրելու ունակ ինքնաթիռներ։

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Բելառուսն արդեն ունի «Իսկանդեր» համակարգ, որը կարող է մարտավարական միջուկային հարվածներ հասցնել։