Ուզում են օրենք ընդունեն, որ պետք է մուծել մեքենայի արժեքի կրկնապատիկի կամ եռապատիկի չափով գումար․ Վրացական պետհամարանիշերով 300-ից ավելի վարորդների բողոքի ակցիան

Մանրամասներ
Վրացական պետհամարանիշ

Երևանի Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում 300-ից ավելի քաղաքացներէին հավաքվել, ովքեր պահանջում են, որպեսզի ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունը լսի և ընդառաջի իրենց պահանջներին:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը ասել է. «Ուզում են օրենք ընդունեն, որ վրացական համարանիշներով Հայաստան մուտքի ժամանակ Հայաստանի քաղաքացիները և երկքաղաքացիները պետք է մուծեն մեքենայի մաքսազերծման ամբողջ գումարը, որը կազմում է մեքենայի արժեքի կրկնապատիկը կամ եռապատիկը:

Քանի որ օրենքը դեռ քննարկման փուլում է, մենք հավաքվել ենք, որպեսզի կանխենք օրենքի ընդունումը: Քանի որ, Վրաստանից կարող ենք ավելի թարմ մեքենաներ ներմուծել, վճարել տարեկան պետական մուծումները, որը վերջերս է կրկնապատկվել, առաջ եթե մուծվում էր նույն մեքենայի համար 250000 դրամ, ապա հիմա պետք է մուծենք 500000 դրամ, որին մենք ստիպված համաձայնել ենք, բայց չենք կարող համաձայնվել, նույնիսկ ֆիզիկապես պատրաստ չենք այդ նոր ընդունվելիք օրենքին:
Այսինքը, եթե մենք արդեն մեքենան գնել ենք, ապա ստիպված ենք Վրաստանում մատչելի գնով վաճառել, որպեսզի այդ մեքենայից ազատվենք, փոխարենը գնենք այստեղից ավելի տեխնիկապես վատ վիճակում գտնվող և հին տարեթվի մեքենա, որը արդեն իսկ վտանգում է թե մեր կյանքը, թե շրջակա միջավայրը: Սա նաև մարդկանց կենսամակարդակի վատթարացում է, այսինքըն, եթե մենք Վրաստանից կարող ենք բերել 2015 թվականի մեքենա, ապա նույն գնով ստիպված ենք ձեռք բերել հայկական համարանիշներով 2006 թվականի, ավելի հին ու մաշված ավտոմեքենա: Հետագա քայլերի հետ կապված մենք նախատեսում ենք վաղը՝ ժամը 11:00-ին, հավաքվել Պետեկամուտների կոմիտեի վարչական շենքի դիմաց և փորձենք պայմանավորվածություն հաստատել նրանց հետ: Չենք դադարելու այս խնդրի դեմ պայքարել»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի մոտակա օրերին ՀՀ Պետական եկամուտների կոմիետի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպի իրենց հետ և իրենք քննարկեն, որ իրենց բերված օրենքի նախագիծը ոչ մի օգուտ չի տա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: