Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյուն իրականացնելու մեջ կասկածվող Դարյա Տրեպովան ձերբակալվել է

Մանրամասներ

Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյուն իրականացնելու մեջ կասկածվող Դարյա Տրեպովան ձերբակալվել է: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեին:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի Street Food Bar №1 բարում նախօրեին պայթյուն էր որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ զոհվածը ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին է: Ըստ տեղեկությունների՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը թաքցված է եղել արձանի մեջ, որը միջոցառման մասնակիցներից մեկը նվիրել է Տատարսկուն։