Պայթյուններ ՌԴ Բելգորոդի մարզում Ուկրաինայի հետ սահմանի մոտ

Մանրամասներ

1

Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Կրասնի Օկտյաբր գյուղում այս գիշեր պայթյուններ են որոտացել, զոհեր և ավերածություններ չկան, իր Telegram-ալիքում հաղորդել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նա պարզաբանել է, որ, ըստ վերջին վարկածի, պայթյունները դադարել են, դրանց պատճառները դեռ հայտնի չեն։ Սոցցանցերի տեղի օգտատերերը գրում են, որ պայթյունը տեղի է ունեցել զինամթերքի պահեստում։

Բացի այդ, ՏԱՍՍ գործակալության արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը հայտնել է, որ «ժամանակավոր ռազմական ճամբարի տարածքում արկ է պայթել»։