Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա

Մանրամասներ

Մարտի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, ֆեյսբուքում գրում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Հանդիպմանը կհաջորդի երկու երկրների արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսը: