Փաշինյանի աշխատակազմից հաղորդեցին, որ «Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային:
Այն բաց կապուղիով ուղիղ եթերում հեռարձակելու է Հանրային հեռուստաընկերությունը:
Աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների:
ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բաց կլինի 09:30-ից»:
0Comments