ՀՀ պաշտպանության նախարարությունն անհեթեթություն է որակում մի շարք հրապարակումներում տեղ գտած հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանն արգելել է Հայաստանի ռազմական տեխնիկայի տեղաշարժը Երասխ–Տիգրանաշեն ճանապարհով։
«Անհեթեթություններին ՊՆ-ն չի արձագանքում»,-Sputnik Արմենիային ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԶՈւ-ին Ադրբեջանն արգելել է Երասխով դեպի Վայոց Ձոր տեղաշարժեր իրականացնել:
0Comments