Փաշինյանի այցը Ծիծեռնակաբերդ չի լուսաբանվելու․ Աշխատակազմ

Մանրամասներ
նիկոլ

Փաշինյանի աշխատակազմից հաղորդեցին, որ «Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային:

Այն բաց կապուղիով ուղիղ եթերում հեռարձակելու է Հանրային հեռուստաընկերությունը:

Աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների:

ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բաց կլինի 09:30-ից»: