Քլինթոնը Պուտինին իշխանությունից հեռացնելու կոչով դիմել է նրա «մտերիմ շրջապատին»․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում

Հիլարի Քլինթոնը կոչ է արել Վլադիմիր Պուտինի «մտերիմ շրջապատին» ամեն գնով հեռացնել նրան իշխանությունից։

MSNBC-ում հեռուստաեթերի ժամանակ նա հայտարարել է.

«Նրանք, ովքեր մտերիմ են Պուտինի հետ, շփվում են նրա հետ, նստում են նրա 12 մետրանոց սեղանի մոտ, երբ նա տարօրինակ հրամաններ է տալիս, նրանք պետք է գործեն։ Գործեք Ռուսաստանի անունից։ Նրանք պետք է ստիպեն նրան կանգ առնել։ Նրա պահվածքը վտանգավոր է, վտանգավոր Ռուսաստանի ապագայի համար։

Հուսով եմ, որ մարդիկ, ովքեր բավական մտերիմ են նրա հետ և տեսնում են նրա խելահեղ պահվածքը, կկարողանան նրան հետ պահել այնպիսի գործողություններից, որոնք ողբերգական են ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստանի համար։

Նրան պետք է կանգնեցնել՝ հանուն Ռուսաստանի փրկության»։