Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել, որ Ադրբեջանի հետ միջանցք ունենան․ ՔՊ-ական պատգամավոր

Մանրամասներ
ա

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը խոսել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացտման մասին։

«Նախկինում եղել է 40 քա կմ, իսկ սեպտեմբերի 13-ից հետո ավելացել մոտ 60 քա կմ-ով, ընդհանուր անցած տարվա մայիսից մինչև այսօր  կազմում է 127 քա կմ տարածք:

Իրենք գրավել են մեր հենակետերը, չգիտեմ քանի դիրքի մասին է խոսքը, ամեն մեկը մի բան ասում է, Սեյրան Օհանյանն էլ ասում է 50 դիրք, նշանակում է ողջ արևելյան սահմանը վերցրե՞լ են։ 7 օր առաջ ես եղել եմ արևելյան սահմանում ու տեսել եմ, որ մեր դիրքերում ինժեներական աշխատանքները կատարված են ու մեր զորքը գտնվում է նոր դիրքերում, առաջնագիծը փոխվել է։ Նահանջ չի եղել, իրենք գրավել են այդ տարածքները, հարձակվել են մեր տարածքների վրա, գրավել են, չենք նահանջել, մինչև վերջ կռվել ենք։

Այն հենակետերում, որոնք գրավել են ադրբեջանցիները, մեր զոհված զինվորների մարմիններ կան, հիմա բանակցություններ են տարվում, որ կարողանանք հետ բերել

Ես տեսնում եմ, որ Ռուսաստանն է միջացքի խնդիր դրել, որպեսզի Ադրբեջանի հետ միջանցք ունենան»,- ասաց պատգամավորը։