ՀԱՊԿ զորավարժությունները, որոնք պետք է տեղի ունենային Ղրղզստանի տարածքում, հետաձգվել են: Այս մասին հայտարարել է Ղրղզստանի անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը։
«Մենք վարժանքները հետաձգել ենք: Դրանց նախապատրաստությունը կազմել է 99,9%: Զորավարժությունները չեղարկվելուց հետո սոցցանցերում գրում են, որ դրանով մենք մերժում ենք ՀԱՊԿ-ը։ Ոչ մի նման բան։ Մեզ իսկապես պետք է ՀԱՊԿ-ը։ Այն լիարժեք երաշխիք է տալիս ահաբեկչական սպառնալիքների դեմ և համապատասխանում է մեր երկրի ազգային անվտանգության շահերին։ Սոցցանցերում որոշ ուժեր փորձում են մեզ մղել ՀԱՊԿ անդամների դեմ։ Դրանից ոչինչ չի ստացվի։ Մենք հակասություններ չունենք», -հավելել է Իմանկուլովը։
0Comments