ՌԴ-ն և Ղրղզստանը փաստաթղթեր են ստորագրել 500 մլն դոլարի ներդրումային նախագծեր իրականացնելու շուրջ

Մանրամասներ
ա

Ռուսաստանը եւ Ղրղզստանը շուրջ 20 փաստաթուղթ են ստորագրել 500 մլն դոլարի ներդրումային նախագծեր իրականացնելու վերաբերյալ, որոնց թվում են երկու սոցիալական նախագծերը Ղրղզստանի Բատկենի մարզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հաղորդել է Զարգացման ռուս-ղրղզական հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«Ռուս-ղրղզական ներդրումային համաժողովի արդյունքներով, որը տեղի Է ունեցել Օշում հոկտեմբերի 7-8-ին, ստորագրվել է շուրջ 20 փաստաթուղթ 500 դոլար ընդհանուր գումարի ներդրումային նախագծեր իրականացնելու վերաբերյալ»,-հայտնել է ԶՌՂՀ-ի նախագահ Արտեմ Նովիկովը. նրա խոսքը մեջբերում Է հիմնադրամի մամուլի ծառայությունը: Նովիկովի խոսքով՝ այդ նախագծերի թվում է գազոբետոնի գործարանի շինարարությունը եւ երկու սոցիալական նախագծերը Ղրղզստանի Բատկենի մարզում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: