Նույնիսկ այս իրավիճակում դուք չեք կարողանում ՀՀ շահը սպասարկել․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին

Մանրամասներ
ա

Ուզում եմ հասկանամ դուք ինչի՞ն եք մասնակցում, ի՞նչ պետք է լինի, որ այս դահլիճում ձեր օրակարգը սպասարկվի, Հայաստանը գրավե՞ն վերջնականապես, բոլորս մեռնե՞նք, ինչ պետք է լինի, որ դուք գաք դահլիճ։ Այս մասին ԱԺ-ում, դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ո՞րն է ձեր օրակարգը անվտանգությունից դուրս, կամ դուք ինչո՞ւ եք եկել, դա եմ ուզում հասկանալ, անկեղծ՝ ինչ եք դուք հիմա անում երկուսով այստեղ։ Եկաք, ասացիք ժամանակ է պետք, տվեցինք, գնացիք ու այս թուղթը բերեցիք»,- ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի մասին հայտարարության տեքստում ընդդիմությունը ներքաղաքական հարց է ներառել։

«Երրորդ կետով ներքաղաքական հարց եք լուծում, ասում եք «այսպես կոչված խաղաղության դարաշրջանը», ում է հետաքրիքիր, հիմա մենք դրա մասի՞ն ենք խոսում։ Չորրորդ կետով էլ ասում եք՝ Ադրբեջանի հետ բանակցություններից դուրս գալ, լո՞ւրջ, դուրս գա՞նք, բա ի՞նչ անենք դուրս գանք, էլի երկուսով գնալու եք սահման պահե՞ք։ Վարչապետը եկել է ԱԺ, ասում է՝ եկեք հարց տվեք, դուք ասում եք՝ մենք մեր օրակարգն ունենք։ Մի՛ եկեք դահլիճ, խնդրում եմ ձեզ»։ Որպես ԱԺ նախագահ չեմ խնդրում, այլ որպես ՀՀ քաղաքացի, որ գալիս եք ո՞ւմ է պետք, հազար ափսոս, որ նույնիսկ այս իրավիճակում դուք չեք կարողանում ՀՀ շահը սպասարկել»,- ասաց Սիմոնյանը։