Չեռնոգորիան, հետևելով ԵՄ երկրներին, կսահմանափակի ռուսների մուտքը։ Այս դիրքորոշման մասին հայտարարել են հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։
ԵՄ խորհուրդն ուրբաթ օրը վերջնականապես հաստատել է ավելի վաղ ընդունված որոշումը՝ Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմի ամբողջական կասեցման մասին։ Այն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 12-ից։
Ռուսաստանի քաղաքացիների համար այսուհետ կգործեն վիզաների տրամադրման ընդհանուր կանոնները՝ վիզա ստանալու համար կպահանջվեն լրացուցիչ փաստաթղթեր, իսկ հարցումը մշակելու ժամանակը կավելանա։
0Comments