Երկուշաբթի ամերիկյան արտադրության F-16 կործանիչի ջախջախման հետևանքով ուկրաինացի բարձրաստիճան օդաչու է զոհվել՝ երկար սպասված ինքնաթիռների երկիր ժամանելուց ընդամենը շաբաթներ անց, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ուկրաինական ռազմական աղբյուրը։
Ուկրաինայի պաշտպանության ուժերը չեն հավատում, որ միջադեպը տեղի է ունեցել օդաչուի սխալի պատճառով, հավելել է աղբյուրը։
Օդաչու Օլեքսիյ Մեսը, որը նաև հայտնի է որպես «Լուսնաձուկ» կեղծանունով, զոհվել է ավիավթարի հետևանքով՝ պատմության մեջ Ուկրաինայի վրա Ռուսաստանի ամենամեծ օդային հարձակումը հետ մղելիս, նշել է աղբյուրը՝ հավելելով, որ օդաչուն հուղարկավորվել է հինգշաբթի:
Աղբյուրը հավելել է, որ ներկայում հետաքննվում է ինքնաթիռի կործանման գործը: Հետաքննությանը միջազգային փորձագետներ կհրավիրվեն։
Աղբյուրը` News.am
0Comments