Վրաստանում Արցախյան հերոսի հուշարձանի տեղադրումը Ադրբեջանի բողոքի պատճառ է դարձել

Այս հարցով երկուստեք հանդիպումներ են տեղի ունեցել

Բաքուն բողոքի նոտա է հայտնել Թբիլիսիին Ախալքալաք քաղաքի Բուղաշեն թաղամասում Արցախյան պատերազմի հերոս Միխայիլ Ավագյանի կիսանդրին տեղադրելու փաստի պատճառով:

Ինչպես հաղորդում է Грузия Online-ը, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեին կանչել են ԱԳՆ, որտեղ վերջինից «պահանջել են անհապաղ միջոցներ ձեռնարկել փաստի վերացման առնչությամբ, որը չի համապատասխանում երկկողմ ռազմավարական հարաբերությունների բնույթին»:

Մեկ այլ հանդիպում էլ տեղի է ունեցել Վրաստանում:Երկրում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Գասանովը նույն հարցի շուրջ հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳՆ-ում և փոխանցել Բաքվի բողոքը: 
 
Նշենք, որ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանում, որտեղ հայ բնակչությունն է ապրում, հունվարի 20-ին բացվել է Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված Միխայիլ Ավագյանի հուշարձանը: