Սաակաշվիլիի հայտարարությունները մտահոգել են Զուրաբիշվիլիին

Վրաստանի նախագահը նշել է, որ պատմության կեղծ ներկայացումը երկրի նախկին նախագահի կողմից անպատասխանատու և անթույլատրելի է

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի մեկնաբանությանը` կապված օգոստոսյան պատերազմի 11-ամյակի հետ:

«Նախագահ ընտրվելուց հետո ես ասացի, որ երբեք չեմ մեկնաբանելու Սաակաշվիլիի հայտարարությունները: Բայց նրա վերջին հարցազրույցը, կապված 2008-ին պատերազմի ժամանակ Արևմուտքի հետ հարաբերությունների հետ, անցել է  բոլոր սահմանները և Վրաստանին կարող է վնասել»,- ասել է Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահը նաև նշել է, որ պատմության կեղծ ներկայացումը երկրի նախկին նախագահի կողմից անպատասխանատու և անթույլատրելի է: