Թուրքիան Իրանի հետ սահմանին պատ է կառուցում (լուսանկարներ)

Մանրամասներ
Թուրքիան Իրան

Թուրքիայի և Իրանի սահմանին՝ Վան նահանգում, որտեղ ամենաերկար սահմանային հատվածը 295 կիլոմետր երկարություն ունի, լայնածավալ աշխատանքներ են տարվում պատի կառուցման ուղղությամբ:

Դրա նպատակն է կանխել ապօրինի սահմանահատումը, մաքսանենգությունը և ահաբեկիչների ներթափանցումը:

Թուրք-իրանական սահմանի երկայնքով մոդուլային բետոնե պատի 70%-ը կառուցված է, իսկ մնացած շինարարությունը կավարտվի 2025 թվականին: