Մենք գնալու ենք Հանրային և ուղիղ եթեր ենք պահանջելու. Բագրատ Սրբազան

Մանրամասներ
բագրատ

Հանրապետության հրապարակում Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ շարժվելու են դեպի Հանրային հեռուստատեսություն եւ ուղիղ եթեր են պահանջելու:

«Ստի քարոզչության օջախը, թունավորման կետը ֆեյքերի պոակ-ի հետ միասին,  որն հովանավորում են նաեւ տարատեսակ գործարարներ, գտնվում է հանրային հեռուստատեսությունում: Մենք այնտեղ գնում ենք ուղիղ եթերի պահանջով եւ ուղիղ եթեր ենք պահանջելու, որպեսզի ճշմարտության ձայնը հնչի»,-ասաց նա:

Նա նշեց, որ քիչ անց կշարժվեն դեպի Հանրային հեռուստատեսություն: