ԱՄՆ-ը և արևմտյան երկրները պետք է հետ պահեն Իսրայելին՝ թույլ չտալով, որ Գազայի հակամարտությունը տարածաշրջանում պատերազմի վերածվի։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կատարում, որտեղ նա բանակցություններ է վարում էմիրության իշխանությունների և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի հետ:
«Ակնհայտ է, որ Նեթանյահուն իշխանության ղեկին մնալու համար փորձում է պատերազմի մեջ ներքաշել մեր տարածաշրջանը։ Չենք ցանկանում, որ երրորդ երկրների հակամարտությունները ծավալվեն այս տարածաշրջանում։ Միացյալ Նահանգները և արևմտյան երկրները պետք է հետ պահեն Իսրայելին և թույլ չտան հակամարտությունների տարածումը»,- ըստ TRT-ի՝ ասել է Ֆիդանը։
Թուրքիայի արտգործնախարարը արտահայտվել է Գազայում հրադադարի շուտափույթ հաստատման օգտին, որը կարող է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հիմք դառնալ։
0Comments