Խարկովի մարզի Իզյում քաղաքն անցել է ռուսական կողմի վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ

Մանրամասներ

1

Ռուս զինվորականները հատուկ ռազմական գործողության ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյում քաղաքը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են իրականացնել հատուկ ռազմական գործողության առաջադրանքները, մարտի 24-ի առավոտվա դրությամբ ռուսական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը»,- ասել է նա։

Կոնաշենկովի խոսքով՝ անցած երեկոյան և գիշերը ուկրաինական զինուժի ռազմական թիրախները հարձակման են ենթարկվել գերճշգրիտ հեռահար ծովային և օդային զենքերով։ Արդյունքում ոչնչացվել է 13 զենիթահրթիռային համակարգ: