Սեպտեմբերի 18-ին Թուրքիայի տարբեր նահանգներում 2 իրարահաջորդ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ինչպես հայտնում է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD), առաջին ցնցման էպիկենտրոնը եղել է Մալաթիա նահանգի Փյություգրե շրջանում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.4 բալ:
Երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է արևելյան Ադըյաման նահանգի Չելիքհանի շրջանը: Ուժգնությունը կազմել է 4 բալ:
Ավերածությունների և կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
0Comments