«Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։
Այս մասին «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որով բացառում է գործարանում շշալցված «Ջերմուկ» բնական հանքային ջրի շշի մեջ քացախաթթվի առկայությունը։
Նշենք, որ Վլադիկավկազ քաղաքում տղամարդը «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախ է խմել ու կերակրափողի այրվածք ստացել (ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հիվանդանոցում մահացել է)։
Ռոսպոտրեբնադզորը դեպքից հետո հայտարարել էր «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին՝ դրանց անվտանգության ստուգման նպատակով։
Սահմանափակումները վերաբերում են 2023 թվականի դեկտեմբերի 28-ին արտադրված և 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը ռուսական շուկա մատակարարված 0,5 լ ապակե շշերով ջրին։
0Comments