Մեր նպատակն էլետրական ավտոմեքենաների գործարան հիմնելն է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Եվ մենք բանակցում մենք տարբեր ավտոարտադրողների հետ։ Վերջերս էլ ես հրապարակում էի արել, որ այցելել եմ «Բեյջինգ» ավտոկոնցեռն, որը Չինաստանի 5-րդ խոշոր ավոտարդյուանբերողն է։ Եվ մենք իրենց հետ, ըստ էության, սկսում ենք, որոշակի գործընթաց՝ հասկանալու, թե արդյո՞ք Հայաստանում էլեկտրական մեքենաների արտադրություն իրենց հետ հիմնելը նպատակահարմար ներդրում կլինի, թե՞ ոչ»,- ասաց նա։
Խոսելով վերջերս Հայաստանում «Սեպուհ» ընկերության արտադրած ավտոմեքենաների մասին՝ Քերոբյանն ասաց, որ դրանք թե՛ տեղական շուկայի, թե՛ արտահանման համար են։ «Բնականաբար այսպիսի փոքր ծավալներով արտահանման մասին դժվար կլինի խոսել, դրանք տեղական վաճառքի համար են։ Բայց դա մեզ համար որևիցե նշանակություն չունի։ Մեզ համար արդյունաբերությունն է կարևոր։ Եվ լավ է, որ մենք այդ ուղղությամբ մի նոր քայլ ենք անում, թեև փոքր է, բայց մեծ պոտենցիալ ունի»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է մեքենայի՝ 30-40 հազար դոլար արժեքին, ապա գերատեսչության ղեկավարն ասաց․ «Բնականաբար ապրանքը իր որակով և իր գնով պետք է համապատասխանի շուկայի այսօրվա միջավայրին, առաջարկին, պահանջարկին։ Եվ բնականաբար ներդրողներն անհամեմատ ավելի լավն են հասկանում, քան ես կամ Դուք»։
Թե ինչ է մեքենայի անվանումը, Քերոբյանն ասաց, որ հարցը պետք է ուղղել ներդրողներին․ «Ես առաջարկում եմ այս բոլոր հարցերն ուղղել հենց ներդրողներին։ Իրենք էլ մեծ սիրով կպատասխանեն»։
0Comments