Տարեկան մի քանի հարյուր «Սեպուհ-1» մեքենա արտադրելու նպատակ կա․ Քերոբյան

Մանրամասներ

Արդեն 8 մեքենա հավաքել ենք, սա փորձնական խմբաքանակն է: Ընկերության հիմնադիրը պարսկահայ գործարար է: Գործարանը գտնվում է Նոր Նորք համայնքում և նպատակ կա տարեկան մի քանի հարյուր մեքենա արտադրել:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«2 տարի է մենք աշխատում ենք SsangYong ընկերության հետ: Ի սկզբանե ԵԱՏՄ կարգավորումները այնպիսին են, որ ավտոմեքենաշինությունը բավականին բարդ գործընթաց է, և մենք ստիպված եղանք այդ ընկերության կողքին լինել բավականին երկար ժամանակ, մինչև, որ ստացվի Հայաստանում արտադրած մեքենաների նորմալ, պետական գրանցումը ապահովել»,- ասել է նախարարը :

Ըստ Քերոբյանի իրենց նախարարությունը շարունակելու է ջանքեր ներդնել մեքենաների, այդ թվում էլեկտրական մեքենաների արտադրությունում:

«Վերջերս Չինաստանի «Beijing auto» ընկերության հետ զրուցել ենք՝ Հայաստանում էլեկտրական մեքենաների արտադրություն հիմնելու մասին»,- ասել է նա: