Հայաստանին ԱՄՀ-ի պահուստային վարկերի մասին համաձայնագիրը հաստատում է, որ նոր կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները համապատասխանում են ֆինանսական ակնկալիքներին եւ կողմնորոշված են դեպի բարեփոխումները։ Այդ մասին ասվում է Fitch Ratings-ի զեկույցում։
Աղբյուրի համաձայն, նոր կառավարության քաղաքականությունը ուղղված է կայուն աճի սատարմանը, բյուջեի համախմբմանը եւ խոցելիության արտաքին գործոնների մեղմացմանը։
Ֆինանսական համակարգի վրա ապակայունացնող ճնշման բացակայությունը, ինչպես նաեւ անցյալ տարվա քաղաքական փոփոխությունների ժամանակ հայկական դրամի հարաբերական կայունությունը զգալիորեն պայմանավորված էին այնպիսի տնտեսական ինստիտուտների անխափան գործունեությամբ, ինչպիսին կենտրոնական բանկն է, ինչը նոր կառավարությանը մակրոտնտեսական ելման կետ է տալիս՝ նշվում է զեկույցում։
Զեկույցի համաձայն, դեռեւս ընտրություններից առաջ Հայաստանի կառավարությունում որոշ միջոցներ էին նախաձեռնել։ 2014թ․ թոշակային ֆոնդի մասի օրենքն ուժի մեջ է մտել 2018թ․ հուլիսին, այն դեպքում, երբ 2019-ի բյուջեն առաջին անգամ սահմանափակել է առաջնային ծախսերի ընթացիկ աճը՝ ունենալով ՀՆԱ-ի 50-60 տոկոս պարտքի մակարդակ։
2018թ․ տնտեսական աճը դանդաղել էր, սակայն մնում էր կայուն՝ հայտնում է աղբյուրը։
«Մենք 2018թ․ իրատեսական ՀՆԱ-ի աճը գնահատում ենք 5 տոկոս՝ համեմատած 2017թ․ 7,5 տոկոսի հետ։ Ներքին ուժեղ պահանջարկը ճնշում է գործադրել ընթացիկ գործողությունների հաշվի դեֆիցիտի վրա, թեեւ 2019-2020թթ․ այն պետք է ՀՆԱ-ի 4,3 տոկոսի չափով նվազի մինչեւ միջին մակարդակ։ Ամուլսարի ոսկու հանքավայրում խնդրի լուծման անորոշության նվազումը կարող է նպաստել արտահանման աճին եւ արտասահմանյան ներդրումների հեռանկարներին»,- հավելել է աղբյուրը։
Պետական եւ արտաքին պարտքի բարձր մակարդակը Հայաստանի ինքնիշխան վարկանիշը «B+»-ի մակարդակում ճնշող կարեւոր գործոն է հանդիսանում։ Տնտեսական քաղաքականության, կառավարման եւ ինստիտուցիոնալ արդյունավետության հիմքերի ամրապնդումը կարող է որպես դրական գործոն ծառայել վարկանիշի համար։
0Comments