«Մենք՝ թուրքերս, միակ ժողովուրդն ենք երկրագնդի վրա, որ երբեք ռասիզմ չի գործել»․ Էրդողան

Մանրամասներ
էրդողան

Մենք՝ որպես թուրք ազգ, միակ ժողովուրդն ենք երկրագնդի վրա, որ պատմության ընթացքում երբեք ռասիզմ չի գործել:  Հրեական համայնքը դա ամենից լավ գիտի:

Մենք միակ աշխարհագրությունն ենք և միակ պետությունը, որտեղ հրեաները դարեր շարունակ ապրել են մեր հողերի վրա, և որտեղ հակասեմիտիզմ, այսինքն՝ հրեաների նկատմամբ թշնամություն չի եղել։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մի՞թե սրանք այն մարդիկ չեն, ովքեր միայն վերջին քառորդ դարում 2 միլիոն մարդու մահվան պատճառ դարձան Իրաքում, 1 միլիոն՝ Աֆղանստանում և 1 միլիոն՝ Սիրիայում՝ կեղծ պատրվակների և իրենց ստեղծած լոմբարդային կազմակերպությունների միջոցով»,- ասել է նա։