Գիրությունը հանգեցնում է քաղցկեղի. ուռուցքաբանը զգուշացնում է

Մանրամասներ
գեր

Ավելորդ քաշը և գիրությունը ոչ միայն էսթետիկ խնդիր են, այլև առողջության համար լուրջ սպառնալիք:

Այս մասին Կոմսոմոլսկայա պրավդա - Կալինինգրադ ռադիոյի ուղիղ եթերում, mediahub-ի փոխանցմամբ, խոսել է Պիոներսկի թիվ 1 միջշրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ուռուցքաբան Գրիգորի Լապշովը։

«Գիրությունը հանգեցնում է հորմոնալ փոփոխությունների, որն էլ իր հերթին հանգեցնում է քաղցկեղի։

Բացի այդ, բոլոր գեր մարդիկ խնդիրներ ունեն աղեստամոքսային տրակտի հետ՝ ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, ինսուլինի արտադրության խանգարում»,- մեկնաբանել է Լապշովը։

Ուռուցքաբանը խորհուրդ է տվել ուշադիր հետեւել սննդակարգին ու քաշին։

Շատ կարևոր է խուսափել տապակած մթերքներից, քանի որ յուղը, որով դրանք տապակվում են, վտանգավոր քաղցկեղածին է։

Պետք է հետևել սննդակարգին, մարզվել և հրաժարվել վատ սովորություններից։