Ավելորդ քաշը և գիրությունը ոչ միայն էսթետիկ խնդիր են, այլև առողջության համար լուրջ սպառնալիք:
Այս մասին Կոմսոմոլսկայա պրավդա - Կալինինգրադ ռադիոյի ուղիղ եթերում, mediahub-ի փոխանցմամբ, խոսել է Պիոներսկի թիվ 1 միջշրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ուռուցքաբան Գրիգորի Լապշովը։
«Գիրությունը հանգեցնում է հորմոնալ փոփոխությունների, որն էլ իր հերթին հանգեցնում է քաղցկեղի։
Բացի այդ, բոլոր գեր մարդիկ խնդիրներ ունեն աղեստամոքսային տրակտի հետ՝ ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, ինսուլինի արտադրության խանգարում»,- մեկնաբանել է Լապշովը։
Ուռուցքաբանը խորհուրդ է տվել ուշադիր հետեւել սննդակարգին ու քաշին։
Շատ կարևոր է խուսափել տապակած մթերքներից, քանի որ յուղը, որով դրանք տապակվում են, վտանգավոր քաղցկեղածին է։
Պետք է հետևել սննդակարգին, մարզվել և հրաժարվել վատ սովորություններից։
0Comments