Ռուսաստանը զե՞նք է փոխանցել պաղեստինյան արմատականներին. ՄԱԿ-ի պարզաբանումը

Մանրամասներ
համաս իսրայել

ՄԱԿ-ը տեղեկություններ չունի Ուկրաինայի կողմից տարածվող հայտարարությունների վերաբերյալ, թե իբր ՌԴ-ն կարող էր զենք փոխանցել ՀԱՄԱՍ-ին:

Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Ավելի վաղ ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել էր, թե չի հավատում ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ ՌԴ կապ ունենալու մասին պնդումներին, քանի որ դրանք բացարձակ անհիմն են: