Ադրբեջանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները

Մանրամասներ
Կենտրոնական բանկ

Ադրբեջանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը եւ Բենի Գանցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բաքվի եւ Թել Ավիվի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների շուրջ»,- ասվում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Գանցը նշել է, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ փոխադարձ վստահության վրա եւ երախտագիտություն է հայտնել Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշման համար։