Առանց մտածելու դուրս է տվել. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի մասին

Մանրամասներ
զախարովա ալեն սիմոնյան

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սոցկայքի իր էջում արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությանը:

«Ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»:

Ընկերուհինե՛ր, ձեր աշխատանքը նույնիսկ ամենաբարձր ղեկավարի հաջողության գրավականն է: Առանց ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի, ամեն ինչ ջուրը կընկնի:

Մի նեղացեք. այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու դուրս է տվել: Ձեր վերաբերմունքը նրա ասածին՝ մի տարածեք հայ ժողովրդի վրա: Հայ ժողովուրդն իմաստուն է, բազմաչարչար ու սիրալիր»,- գրել է Զախարովան:

Հիշեցնենք՝ լրագրողների հետ երեկվա ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն ասել էր՝ «չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, կարծում եմ` դա իմ մակարդակը չէ»: