Ռուսաստանը քայլ առ քայլ, զգուշորեն եւ հետեւողականորեն կլուծի հատուկ ռազմական գործողության խնդիրները։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի, փետրվարի 21-ին ՌԴ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում, տեղեկացրել է «Известия»-ն։
Նա հիշեցրել է, որ մինչեւ հատուկ գործողությունն սկսելը Դոնբասը հավատում եւ սպասում էր, որ Ռուսաստանն օգնության կգա։ Ընդ որում՝ Ռուսաստանը, նախագահի խոսքով, արել է ամեն ինչ, որպեսզի լուծի խնդիրները խաղաղ միջոցներով, բայց նրա թիկունքում միանգամայն այլ սցենար էր պատրաստվում։
«2014-ից Դոնբասը պայքարում էր, պաշտպանում ապրելու եւ մայրենիով խոսելու իրավունքը։ Հավատում էր եւ սպասում, որ Ռուսաստանն օգնության կգա։ Մենք արել ենք հնարավոր ամեն բան, որպեսզի լուծենք խնդիրը խաղաղ միջոցներով։ Բայց մեր թիկունքում այլ սցենար էր պատրաստվում»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
0Comments