Սոչի-Մոսկվա չվերթում ուղեկցորդուհիներից մեկի սիրտը կանգ է առել, տեղեկացրել է SHOT Թելեգրամ-ալիքը։
Կնոջ սիրտը կանգնել է 10 հազար մետր բարձրության վրա։
Օդաչուն բարձրախոսով դիմել է ուղեւորներին՝ օգնություն խնդրելով։
Մայրաքաղաքի «Ռոսդրավնադզորի» ղեկավար Ռոման Կուրինինը, որն օդանավում էր, 10 րոպեում վերակենդանացրել է ուղեկցորդուհուն։ Ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վոլգոգրադում, որտեղ կնոջն անմիջապես հոսպիտալացրել են։
0Comments