ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հարցազրույց է տվել «ՏԱՍՍ» գործակալությանը՝ խոսելով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, եռակողմ բանակցությունների, փոխվարչապետերի հանդիպման և հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններից։
Օվերչուկը, մասնավորապես, հայտարարել է. «Փաստաթղթի նախագիծը ձևավորվել է և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է մեր մակարդակով, թեև հիմնական հարցի վրա՝ ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս, դեռ պետք է աշխատել։ Իհարկե, այսօր շատ բան կարելի է անել՝ հենվելով տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, և այդպիսի լուծումներ կան։ Դրանք, թերևս, ակնհայտ և հաջողությամբ կիրառվել են աշխարհի այլ ծայրերում, բայց երբ սկսում ես դրանք վերլուծել, այնքան էլ չեն համապատասխանում մեր իրավիճակին։
Դուք հարցրիք, թե երբ է լինելու ապաշրջափակումը․ այս հարցին դեռ ոչ ոք հստակ պատասխան չի տա։ Կլինի հետո, երբ կպայմանավորվենք, և երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը։ Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել այս երկաթուղու վերականգնման մասին, որը գործում էր խորհրդային տարիներին ու շահագործվում և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների կողմից»։
0Comments