Ինչպես հաղորդում են ՌԴ Կոմկուսին մոտ կանգնած տելեգրամ ալիքները, Ռուսաստանի Դաշնության ամենամեծ՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, որը գտնվում է Պուտինի լիակատար վերահսկողության ներքո, արգելափակել է ՌԴ Պետդումայի դիմումը ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ պահանջելով պարզաբանել մանեւրի էությունն ու անհրաժեշտությունը. որի արդյունքում ռուսական զորքերը «թողնում են Խերսոնը», փոխանցում է Լրագիրը:
Հրապարակվել է կոմունիստ պատգամավորների շրջաբերական դիմումը Պետդումայի պրոֆիլային հանձնաժողովին․
Այս արտառոց երեւույթը վկայում է ետպուտինյան Ռուսաստանում քաղաքական պայքարի սրման հեռանկարի մասին։ Պարտված երկրում քաղաքական պայքարը սովորաբար ընդունում է զինված դիմակայության ձեւ, ինչը չի կարող չմտահոգել այդ երկրում ապաստանած մեր հայրենակիցներին եւ առհասարակ հայ ժողովրդին։
Դեպքերի զարգացումը միաժամանակ տարակուսանքի տեղիք է տալիս, թե ինչ են կորցրել զատուլիններն ու սիմոնյանները, երբ իրենց հայրենի երկիրը սուզվող մակույկ է հիշեցնում։ Միթե հազարավոր այլ ռուսների պես ապաստան են փնտրում։
0Comments