Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ. Արշակ սրբազանի պատասխանը
Հուլիսի 12, 2025

Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ. Արշակ սրբազանի պատասխանը

By Հունիսի 03, 2025 194

Ձեզ թվում է, որ գոյություն ունեն սխալ պատասխաններ, բայց գոյություն ունեն ավելի շատ սխալ հարցեր և սխալ հարցերը չեն կարող ունենալ պատասխաններ: Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է պարզելլ, թե արդյոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ երեխա ունի, թե ոչ։ Ու եթե ունի երեխա, ապա նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ 

«Սխալ հարցադրումները չեն կարող հնչեցվել, առավել ևս պատասխանատվություն ունեցող անձանց կողմից»,–ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունները փորձեն գահընկեց անել Վեհափառ Հայրապետին, փոխարինել նրան՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պատասխանեց. «Օրենսդրությունը իրենց նման հնարավորություն, իրավասություն վերապահո՞ւմ է։ Պետք է փորձել ջանքեր գործադրել օրենսդրության պահպանման համար։ Երբ որ անելիքներ լինեն, մենք այդ մասին հարմար նկատելու դեպքում, կբարձրաձայնենք։ 

Ինչ վերաբերում է նրան, թե  մինչև ու՞ր պետք է հասցնի Փաշինյանը, որ եկեղեցին ավելի ռադիկալ արձագանք տա կասեցնելու համար իր դեմ ուղղված այս արշավը, նա արձագանքեց. «Գիտեք, մենք երբեք պատասխանները տալիս չենք առաջնորդվում պատասխանի բնույթի նկատմամբ շեշտադրումով։ Պատասխանը կլինի ռադիկալ, պատասխանը կլինի մեղմ... առանցքայինը այստեղ պատասխանի կամ գործողությունների արդյունավետությունն է։ Մի գործողություն կարող է դուք գնահատեք ռադիկալ, մյուսը չգնահատել»։

Իսկ կա՞ն կուսակրոն քահանաներ, որոնք խախտել են իրենց կուսակրոնության ուխտը, հարցին էլ, նշեց. «Ես այդ հարցը կոռեկտ հարց չեմ նկատում։ Կասկածի որդ կա որ նաև, որ ամուսնացած անձինք իրենց ամուսնական ուխտին հավատարիմ չեն։ Ընդհանուր կասկած կա։ Հիմա ես չգիտեմ ձեզանից որևէ մեկը ամուսնացած է կամ ամուսնացած չէ, բայց որքան կոռեկտ է նույն տիպի հարց ձևակերպեմ ես ձեզանից որևէ մեկին։ Դա ճիշտ հարցադրում չէ»։ 

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք Մայր Աթոռը իրավապահներին կդիմի զրպարտանքներին իրավական գնահատական պահանջելու համար, Սրբազան հայրը պատասխանեց. «Չեմ կարող ասել, եթե անհրաժեշտ նկատվեց, չի բացառվում։ Իրավիճակի հետ կապված կհասկանանք հարմար նկատված մոտեցումները կցուցաբերվեն»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ ամերիկյան հարվածների բացակայության պարագայում

Ուկրաինան բանակցություններ է վարում եվրոպական երկրների հետ նոր ՀՕՊ համակարգերի գնման շուրջ

Ջեֆ Բեզոսը կգնի Vogue-ը՝ որպես Լորեն Սանչեսի հարսանեկան նվեր

ԱՄՆ-ն մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

Պայթյուն է տեղի ունեցել Սյունիքում, 22-ամյա տղա է մահացել

Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը կազմել է 390 հազար մարդ

Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շուտափույթ ստորագրել խաղաղության համաձայնագիրը

Ադրբեջանը կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային

Բրազիլիայում ցուցարարներն այրել են Թրամփի պատկերը

ՄԱԿ-ը հրաժարվել է մեկնաբանել Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը

Ռազմական օդանավով Ռոստով թռած բլոգեր Մարիան նախկին ամուսնուն սպառնացել է ուղարկել հատուկ ռազմական գործողության

Հղի աշակերտուհիներին նպաստ տալը՝ պեդոֆիլիայի խրախուսում է. Պատգամավոր

Ռուսաստանի Կենտրոնական բանկը նվազեցրել է դոլարի և եվրոյի փոխարժեքները

Էրդողանը Քրդական աշխատավորական կուսակցության զինաթափման կապակցությամբ հրապարակում է արել

Կասեցվել է «Բեկոնի» 2 տեսակի մսամթերքի արտադրությունը. ՍԱՏՄ