Հայաստանը մոտ 3 ժամով կկրճատի Իրանի սահման հասնելու ճանապարհը
Հոկտեմբերի 21, 2025

Հայաստանը մոտ 3 ժամով կկրճատի Իրանի սահման հասնելու ճանապարհը

By Հոկտեմբերի 20, 2025 26

Հայաստանը նախատեսում է գրեթե 3 ժամով կրճատել Իրանի սահման հասնելու ճանապարհը։ Սա հնարավոր կդառնա «Հյուսիս-հարավ» նախագծի շրջանակում Սյունիքի մարզում ճանապարհների և թունելների կառուցման ավարտից հետո։

«Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան» լոգիստիկ ուղու արդյունքներին նվիրված կլոր սեղանի ժամանակ Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Կարեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ «Հյուսիս-հարավ» նախագծի չորրորդ մասն իրականացվում է Սյունիքի մարզում և բաժանված է երեք լոտի։

Իրանի սահմանից (Ագարակ) մինչև Քաջարան նախատեսվում է կառուցել ընդհանուր առմամբ 32 կմ ճանապարհահատված։ Նախագիծը նախատեսում է 5 հանգույցի, 2 նոր թունելի և 15 նոր կամուրջների կառուցում։ Այս հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2027 թվականը։ Երկրորդ լոտը 7.2 կմ երկարությամբ Քաջարանի նոր թունելն ու դրան հարող 4 կմ ճանապարհն է։ Սա կթեթևացնի Մեղրիի լեռնանցքի (գտնվում է ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա) ծանրաբեռնվածությունը, ինչը զգալիորեն կբարելավի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաև թույլ կտա խուսափել անցանելիության ապահովման հետ կապված առկա դժվարություններից։

«Ադրյունքում այժմ օգտագործվող ոլորաններով ճանապարհի երկարությունը կկրճատվի 14 կմ–ով, իսկ տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 80 կմ/ժ։ Ճանապարհին ծախսվող ժամանակը կկրճատվի 40 րոպեով»,– բացատրեց Բադալյանը։

Երրորդ լոտի շրջանակում նախատեսվում է Քաջարանից Սիսիան 60 կմ երկարությամբ մայրուղի կառուցել, որը ներառում է Բարգուշատի թունելը (8.6 կմ երկարությամբ), 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ և 9 թունել (12.5 կմ)։ Նախագծի ավարտից հետո Սիսիան-Քաջարան հատվածը կկրճատվի 54 կմ-ով, իսկ միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 100 կմ/ժ: Արդյունքում այս հատվածով երթևեկության ժամանակը կկրճատվի 1.5-2 ժամով:

Այս հատվածի շինարարությունը կսկսվի 2026 թվականին և նախատեսվում է ավարտին հասցնել վեց տարվա ընթացքում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ի դաշնակիցները պատրաստ են զորք մտցնել Գազա, եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը. Թրամփ

Փաշինյանը մեկնել է Վրաստան․ այսօր նախատեսված է նրա առանձնազրույցը Կոբախիձեի հետ

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է «Շողակաթ»-ի դեմ ուղղված քայլը․ պահանջում է հետ կանչել օրինագիծը ԱԺ-ից

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկեցինք Սահմանադրական բարեփոխումների ընթացքը. Գալյան

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Իսրայել

Նեթանյահուն Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ քննարկել է Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Փաշինյան

Սարկոզին տեղափոխվում է բանտ

Եվրոպական առաջնորդները «պատերազմի են ձգտում»

Ռուսաստանը դեմ է առաջնագծում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Թրամփի գաղափարին

Ոստիկանությունը հազիվ թե կարողանա Լուվր վերադարձնել գողացված թանկարժեք իրերը. Reuters

«Պուտին-Թրամփ բանակցությունների ժամկետը դեռ չի հստակեցվել». Պեսկով

Մեսսին ու «Ինտեր Մայամին» բանակցությունների փուլում են

Բայդենն ավարտել է քաղցկեղի բուժումը

Լավրովը մեղադրել է լեհական իշխանություններին ահաբեկչական հարձակումների նախապատրաստվելու մեջ