Կասեցվել է «Իգիթ» ԱՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը
Հոկտեմբերի 21, 2025

Կասեցվել է «Իգիթ» ԱՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը

By Հոկտեմբերի 20, 2025 35

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Իգիթ» ՍՊԸ-ին (Շիրակ, գ.Ազատան) պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: 

Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Կարագ սերուցքային 82.5%» (արտադրված 30․09․2025) ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով,  «Պանիր Լոռի» (արտադրված 30․09․2025), «Կաթ պարունակող կ/փ մթերք պատրաստված Չանախ պանրի տեխնոլոգիայով» (արտադրված 30․09․2025) և «Կաթ պարունակող կ/փ մթերք պատրաստված պանրի տեխնոլոգիայով (Շիրակ)» (արտադրված 30․09․2025) արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։

Արտադրողին տրվել են խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքների համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկեցինք Սահմանադրական բարեփոխումների ընթացքը. Գալյան

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Իսրայել

Նեթանյահուն Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ քննարկել է Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Փաշինյան

Սարկոզին տեղափոխվում է բանտ

Եվրոպական առաջնորդները «պատերազմի են ձգտում»

Ռուսաստանը դեմ է առաջնագծում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Թրամփի գաղափարին

Ոստիկանությունը հազիվ թե կարողանա Լուվր վերադարձնել գողացված թանկարժեք իրերը. Reuters

«Պուտին-Թրամփ բանակցությունների ժամկետը դեռ չի հստակեցվել». Պեսկով

Մեսսին ու «Ինտեր Մայամին» բանակցությունների փուլում են

Բայդենն ավարտել է քաղցկեղի բուժումը

Լավրովը մեղադրել է լեհական իշխանություններին ահաբեկչական հարձակումների նախապատրաստվելու մեջ

Եվրոպացի ղեկավարները կողմ են Զելենսկու՝ Դոնբասը առանց մարտերի չհանձնելու որոշմանը

Հայտնի է՝ ինչ ճանապարհով է Ադրբեջանով Հայաստան հասնելու ղազախական ցորենը

Երևանում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ