Սահմանվել է մաքսային ներկայացուցիչների՝ ՊԵԿ ներկայացվող հաշվետվությունների ձևերը
Հոկտեմբերի 21, 2025

Սահմանվել է մաքսային ներկայացուցիչների՝ ՊԵԿ ներկայացվող հաշվետվությունների ձևերը

By Հոկտեմբերի 20, 2025 27

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 25-ին ուժի մեջ է մտնելու ՀՀ ՊԵԿ նախագահի N 1424-Ն հրամանը, որով սահմանվել են մաքսային ներկայացուցիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հաշվետվությունների ձևերը, որոնք ընդգրկում են փաստացի մաքսային ձևակերպում իրականացնող աշխատակիցների, մաքսային ներկայացուցիչների կողմից կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկություններ։

Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ հրամանի 2-րդ կետի համաձայն՝ մինչև նշված հրամանի ուժի մեջ մտնելը, մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված մաքսային ներկայացուցիչներն առաջին անգամ հաշվետվությունը պետք է ներկայացնեն մինչև հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 15-ը, այսինքն՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 15-ը։

Միաժամանակ, մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված գործող մաքսային ներկայացուցիչները մինչև 2025 թվականի նոյեմբերի 15-ը պետք է առաջին անգամ էլեկտրոնային եղանակով ՊԵԿ ներկայացնեն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունը (2025 թվականի առաջին կիսամյակի համար)` ուղարկելով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային փոստի հասցեին: Հերթական հաշվետվությունը (2025 թվականի երկրորդ կիսամյակի համար) անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի հունվարի 15-ը:

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ի դաշնակիցները պատրաստ են զորք մտցնել Գազա, եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը. Թրամփ

Փաշինյանը մեկնել է Վրաստան․ այսօր նախատեսված է նրա առանձնազրույցը Կոբախիձեի հետ

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է «Շողակաթ»-ի դեմ ուղղված քայլը․ պահանջում է հետ կանչել օրինագիծը ԱԺ-ից

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկեցինք Սահմանադրական բարեփոխումների ընթացքը. Գալյան

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Իսրայել

Նեթանյահուն Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ քննարկել է Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Փաշինյան

Սարկոզին տեղափոխվում է բանտ

Եվրոպական առաջնորդները «պատերազմի են ձգտում»

Ռուսաստանը դեմ է առաջնագծում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Թրամփի գաղափարին

Ոստիկանությունը հազիվ թե կարողանա Լուվր վերադարձնել գողացված թանկարժեք իրերը. Reuters

«Պուտին-Թրամփ բանակցությունների ժամկետը դեռ չի հստակեցվել». Պեսկով

Մեսսին ու «Ինտեր Մայամին» բանակցությունների փուլում են

Բայդենն ավարտել է քաղցկեղի բուժումը

Լավրովը մեղադրել է լեհական իշխանություններին ահաբեկչական հարձակումների նախապատրաստվելու մեջ