Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շուտով կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, Ուկրաինայի առաջնորդը այս մասին հայտարարել է իր Telegram ալիքում։
«Ես խոսել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հիմա ճիշտ ժամանակն է իրավիճակը մղելու պատերազմի ավարտին և ամենակարևորը՝ լիարժեք օգտագործել բոլոր հնարավորությունները և ճիշտ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Պատերազմը սկսողի վրա ճնշումը դրա ավարտի բանալին է», - գրել է նա։
Զելենսկին ասել է, որ ինքը և Ֆրանսիայի առաջնորդը քննարկել են բոլոր առկա դիվանագիտական հարցերը և Կիևի վերջին շփումները գործընկերների հետ։
Նրանք համաձայնել են շուտով հանդիպել, հավելել է Ուկրաինայի նախագահը։