ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում արժանի է ամենաբարձր գովասանքի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի Բարձրագույն միջպետական խորհրդի երկրորդ նիստում իր ելույթի ժամանակ։
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովը, ըստ էության, վերջ դրեց երկարատև հակամարտությանը և մեծ հեռանկարներ բացեց Եվրասիական մայրցամաքում զարգացման համար, այդ թվում՝ ավելի լայն տարածաշրջանային համատեքստում», – նշել է նա։