Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 21-ին` ժամը 04։00-ից, դադարեցվել է Երևան քաղաքի Խորենացու, Տիգրան Մեծի, Խորենացու 3-րդ փակուղիով, Գլինկայի, Քրիստափորի, Սևանի, Զավարյան, Արշակունյաց և Ագաթանգեղոսի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։