Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը, ըստ Daily Mail-ի, պատասխանել է մոդել Հեյլի Բիբերի ծաղրին Instagram-ում։
Wall Street Journal-ին տված հարցազրույցում Հեյլի Բիբերը խոստովանել է, որ իրեն նյարդայնացնում է, երբ իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը, համեմատում են Սելենա Գոմեսի Rare Beauty ընկերության հետ: Մոդելը նշել է, որ «մրցակցություն չի զգում» այն մարդկանց հետ, ովքեր «չեն ոգեշնչում» իրեն: Երգչուհին պատասխանել է մոդելի հայտարարությանը՝ նշելով, որ ինքը իրավունք ունի իր կարծիքն ունենալու:
«Նա կարող է ասել այն, ինչ ուզում է: Դա չի ազդում իմ կյանքի վրա: Ամեն ինչ վերաբերում է արդիականությանը, այլ ոչ թե ինտելեկտին: Եղեք բարի: Բոլոր ապրանքանիշերն են ինձ ոգեշնչում, տեղ կա բոլորի համար», - գրել է Գոմեսը:
Փոփ երգչուհին նաև կոչ է արել երկրպագուներին դադարեցնել մոդելի նկատմամբ ուղղված ատելությունը:
Մայիսին Հեյլի Բիբերը վաճառեց իր կոսմետիկայի ապրանքանիշը 1 միլիարդ դոլարով: Մոդելը պայմանագիր է կնքել e.l.f. Beauty-ի հետ: Փաստաթղթերի համաձայն՝ գործարար կինը կստանա 600 միլիոն դոլար կանխիկ, 200 միլիոն դոլար բաժնետոմսերի տեսքով և 200 միլիոն դոլար, եթե ապրանքանիշի վաճառքը աճի հաջորդ երեք տարիների ընթացքում։ Մոդելը նշել է, որ կցանկանար այս գումարը խնայել որդու՝ Ջեք Բլյուզի համար։