ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է «Շողակաթ»-ի դեմ ուղղված քայլը․ պահանջում է հետ կանչել օրինագիծը ԱԺ-ից
Հոկտեմբերի 21, 2025

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է «Շողակաթ»-ի դեմ ուղղված քայլը․ պահանջում է հետ կանչել օրինագիծը ԱԺ-ից

By Հոկտեմբերի 21, 2025 13

Հոկտեմբերի 21-ին մեկնարկած Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը։ 

«Ակնհայտ է, որ այս փոփոխության իրական պատճառը «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու իշխանության որոշումն է, ինչի սպասարկմանն էլ ուղղված է մակերեսային հիմնավորումներով խորհրդարան բերված օրենքի նախագիծը:

Հանրային հեռարձակողների կազմում կատարվող այս փոփոխությունը գործող իշխանության կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ վարվող պայքարի տրամաբանական շարունակությունն է, ինչի հիմքերը դրվել էին շատ ավելի վաղ՝ երբ բացահայտորեն սկսվել էր ազգային արժեքների, հայկական ինքնության դեմ ամենաբարձր մակարդակով հովանավորվող քարոզչությունը: Ամենակեղտոտ քաղաքական նպատակադրումներով «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ ուղղված այս քայլը բազմապատիկ դատապարտելի է այն դեպքում, երբ Հայ Առաքելական եկեղեցու հետ օրգանապես կապված հեռուստաընկերությունը պահպանել է իր քաղաքական զսպվածությունն ու բացառապես հոգևոր-մշակութային, կրթական ուղղվածությունն անգամ ՀԱԵ-ի դեմ ամենալկտի գործողությունների պայմաններում:

Այսօր՝ Հանրային հեռարձակողների կազմից դուրս թողնելով «Շողակաթ» հեռուստաընկերությանը, իշխանությունը լուծում է ոչ միայն Եկեղեցուն ևս մեկ հարված հասցնելու իրավիճակային խնդիր, այլ փորձում է սահմանափակել եզակի հեռուստաընկերությանը սփռումը, որը հետևողականորեն զբաղված է հոգևոր, ազգային արժեքների պահպանմամբ ու պրոֆեսիոնալ մատուցմամբ: Այն, ինչը հակոտնյա է գործող իշխանության որդեգրած անարժեք, հակաազգային քաղաքականությանը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ ուղղված ակնհայտ քաղաքական իշխանությունների այս քայլը և պահանջում է հետ կանչել օրինագիծն Ազգային ժողովից: Միևնույն ժամանակ լրագրողական համայնքին, մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպություններին հորդորում ենք գործուն միջոցներով պաշտպանել «Շողակաթ» հեռուստաընկերության՝ Հանրային հեռարձակողների շարքում մնալու իրավունքը»,-ասված է հայտարարության մեջ:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025 18:59

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ի դաշնակիցները պատրաստ են զորք մտցնել Գազա, եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը. Թրամփ

Փաշինյանը մեկնել է Վրաստան․ այսօր նախատեսված է նրա առանձնազրույցը Կոբախիձեի հետ

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է «Շողակաթ»-ի դեմ ուղղված քայլը․ պահանջում է հետ կանչել օրինագիծը ԱԺ-ից

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկեցինք Սահմանադրական բարեփոխումների ընթացքը. Գալյան

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Իսրայել

Նեթանյահուն Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ քննարկել է Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Փաշինյան

Սարկոզին տեղափոխվում է բանտ

Եվրոպական առաջնորդները «պատերազմի են ձգտում»

Ռուսաստանը դեմ է առաջնագծում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Թրամփի գաղափարին

Ոստիկանությունը հազիվ թե կարողանա Լուվր վերադարձնել գողացված թանկարժեք իրերը. Reuters

«Պուտին-Թրամփ բանակցությունների ժամկետը դեռ չի հստակեցվել». Պեսկով

Մեսսին ու «Ինտեր Մայամին» բանակցությունների փուլում են

Բայդենն ավարտել է քաղցկեղի բուժումը

Լավրովը մեղադրել է լեհական իշխանություններին ահաբեկչական հարձակումների նախապատրաստվելու մեջ