Transfermarkt-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ (ըստ դիրքերի) ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։
Ամենաթանկը «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալն է, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։
Դարպասապահ․ Լյուկա Շեւալիե (ՊՍԺ, 40 միլիոն եվրո)։
Պաշտպաններ․ Պաու Կուբարսի («Բարսելոնա», 80 միլիոն եվրո), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր», 80 միլիոն եվրո), Ուիլյամ Սալիբա («Արսենալ», 80 միլիոն եվրո)։
Կիսապաշտպաններ․ Ջամալ Մուսիալա («Բավարիա», 140 միլիոն եվրո), Պեդրի («Բարսելոնա», 140 միլիոն եվրո), Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ», 180 միլիոն եվրո), Լամին Յամալ («Բարսելոնա», 200 միլիոն եվրո)։
Հարձակվողներ․ Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ», 180 միլիոն եվրո), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», 180 միլիոն եվրո), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ», 150 միլիոն եվրո)։