Լիոնել Մեսսին և «Ինտեր Մայամին» նոր պայմանագիր ստորագրելու շուրջ բանակցությունների փուլում են։ Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Մեծ հավանականությամբ, շուտով կհայտարարվի նոր պայմանագիր ստորագրելու մասին: Արգենտինացի 38-ամյա հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը կսավարտվա այս տարվա վերջին:
Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում «Նեշվիլի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության վերջին` 34-րդ տուրի արտագնա խաղում հեթ-տրիկ էր գրանցել և մեկ գոլային փոխանցում կատարել: Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը հաղթել էր 5-2 հաշվով և դուրս եկել փլեյ-օֆֆ:
Մեսին 29 գոլով դարձել է կանոնավոր առաջնության գլխավոր ռմբարկուն: