Ի՞նչ է լինելու ավելի քան 200 քառակուսի կմ ՀՀ ինքնիշխան տարածքը. Փաշինյանի պատասխանը
Սեպտեմբերի 09, 2025

Ի՞նչ է լինելու ավելի քան 200 քառակուսի կմ ՀՀ ինքնիշխան տարածքը. Փաշինյանի պատասխանը

By Օգոստոսի 18, 2025 51

Ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող ավելի քան 200 քառակուսի կմ ՀՀ ինքնիշխան տարածքի հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում։ Ուղիղ եթերում ժողովրդին հղած իր ուղերձում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վաշինգտոնյան բանակցություններին։

Նա նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրով և նախաստորագրված համաձայնագրով միմյանց սահմանների անխախտելիությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, ըստ որի` ընդունել են, որ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Հայկական ԽՍՀ տարածքի հետ, և այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ։

«Այս իրողությունը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում։ Խաղաղության նոր տրամաբանությունն այն է, որ ասելիս ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որոնք այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք, որ կան փոխադարձաբար ադրբեջանական ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, և փոխադարձ այս հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման ընթացքում»,– ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նեպալում ցուցարարները հարձակվել են բանտի վրա. հարյուրավոր բանտարկյալներ փախուստի են դիմել

Այսօրվա ընդդիմությունը «нищий» է, փոխե՛ք ձեր խոսույթը, ուզում եմ հաջորդ խորհրդարանում ունենանք նորմալ ընդդիմություն. Ալեն Սիմոնյան

Իսրայելը կրկին լայնածավալ հարձակում է սկսել Սիրիայի վրա

Իսրայելական բանակը Կատարի մայրաքաղաքում հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը

Պայթյուններ՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում

Հունգարիան զգուշացրել է Ֆրանսիայում վտանգավոր ուժերի առկայության մասին

Ֆրանսիայի վարչապետը լքել է Ելիսեյան պալատը՝ Մակրոնին հանձնելով հրաժարականի դիմումը

Նեպալի նախագահի գրասենյակը հերքել է նրա հրաժարականի մասին լուրը. India Today

Նեպալում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 22-ի

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են. ռուբլին էժանացել է

Նեպալի նախկին վարչապետի կինը մահացել է իրենց տան վրա հարձակումից հետո. Khabarhub

Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև

Լեհաստանը սեպտեմբերի 11-ին կփակի Բելառուսի հետ սահմանը. Լեհաստանի վարչապետ

Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

TRIPP-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի կարևոր տարր է. ԱՄՆ պաշտոնյա